Ջերմուկցիները պատրաստվում են վարչապետի հետ հանդիպման

«Վաղը մեկնում եմ Սյունիք։ Քաղաքացիների հետ հանդիպումներ եմ ունենալու Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Կապանի կենտրոնական հրապարակներում։ Նաեւ՝ դահլիճային հանդիպում Քաջարանում։

Ուրբաթ առավոտյան կմեկնեմ Ջերմուկ՝ Ամուլսարի խնդրին տեղում ծանոթանալու»,- հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վազգեն Գալստյանի էջից տեղեկանում ենք. «Հարգելի բնապահպան ընկերներ և Ամուլսարի հարցով մտահոգ քաղաքացիներ, Նիկոլ Փաշինյանը գալիս է հանդիպելու Ջերմուկի բնակիչներին Ամուլսարի հարցով մեր կարծիքն ու մոտեցումները լսելու համար։

Բնապահպանական խմբերի և կազմակերպությունների մոտեցումներն անձամբ կամ միջնորդավորված լսելուց բացի հարգարժան Վարչապետը որոշել է անձամբ լսել Ջերմուկի բնակիչների մոտեցումը։

Խնդրում և պահանջում եմ ֆիքսել, որ սա համայնքի պայքարն է հանուն.

1. Առողջ միջավայրում ապրելու իրավունքի,

2. Համայնքի կարծիքը պետական որոշումների կայացման գործընթացում գերակա ցուցիչ լինելու։

Բնապահպանական խնդիրները, իրավական դաշտը, քաղաքական մոտեցումները միջոց են մեզ համար վերը թվարկված իրավունքներն իրացնելու և ամրագրելու համար։

Գործընթացն այնպիսին է, որ քաղաքական գործիչները, ՏԻՄ-ը, Կառավարությունը որևէ կերպ չեն կարողանում ադեկվատ արձագանքել մեր ստեղծած իրավիճակին և բոլորն իրենց չափով հայտվել են լուսանցքում։

Նույնը կարող է լինել նաև քաղաքացիական խմբերի դեպքում, եթե փորձեք հաշվի չնստել այստեղ տիրող տրամադրություններին»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում