Օր 4-րդ. Ամուլսարի ոսկու հանք տանող ճանապարհները փակ են

Արդեն 4-րդ օրն է, ինչ փակ են դեպի Ամուլսարի ոսկու հանք տանող ճանապարհները: Մեզ հետ զրույցում Ջերմուկի բնակիչները նշում են, որ իրենք վճռական են տրամադրված և պայքարելու են հանքի աշխատանքների դադարեցման պահանջով: 

Ինչպես տեղեկանում ենք «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վազգեն Գալստյանից. «Ամսի 25-ին մեծ ավտոերթ և քայլարշավ է լինելու։ Ժամը 16:00-ից ավտոերթ է տեղի ունենալու Գնդեվազ-Կեչուտ-Ձախափնյակ-Աջափնյակ ճանապարհով և բնակավայրերի մեջ։ Ավտոերթը կավարտվի Տաքսիների կանգառ, Փոստ, քաղաքապետարան հատվածում ժամը 18:00.

Ժամը 18:00 քայլարշավ կսկսվի Փոստի մոտից դեպի Լիդիանի կողմից վարձակալված Մոսկվա նախկին առողջարան, որտեղ այս պահին գտնվում են Լիդիանի և կապալառու կազմակերպությունների աշխատողների որոշ մասը։

Վայք, Եղեգնաձոր - Վայոց Ձոր, Երևան և այլ բնակավայրերից բոլոր ցանկացողները կարող են միանալ»։

Նշենք, որ օրերս «Լիդիան Արմենիա» ընկերության գործունեության հետևանքով շինաշխատանքների ամբողջ ցեխաջրերը լցվել են Արփա գետ, որտեղից էլ հայտնվել են տարածքում գործող ձկնաբուծարաններից մեկը: 

Դեպքի առնչությամբ ընկերությունից Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին հաղորդել են. «Առաջիկա երեք շաբաթվա ընթացքում «Լիդիան Արմենիա» ընկերությունն ավարտին կհասցնի ընկերության լեռնահարթեցման տարածքից արտահոսող մակերևութային ֆիլտրացիոն ջրահոսքերի կառավարման ենթակառուցվածքների շինարարությունը, ինչն ամբողջովին կբացառի հետագա արտահոսքի նույնիսկ չնչին հնարավորությունը: Առաջիկա 3 շաբաթվա համար տեղադրվելու է այդ խողովակաշարը, որը լինելու է շարժական և կիրառություն է ունենալու միայն առատ տեղումների ժամանակ»: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում