Ամուլսարի ոսկու հանքի կավաջուրը լցվում է Արփա գետ (տեսանյութ)

«Ամուլսարի ոսկու հանքի շինաշխատանքների վայրից եկած ջուրն արդեն վնաս է տվել տեղի ձկնաբուծարանին:

Գետին հասցված վնասը չեմ կարող ասել, թե ինչպես կարելի է գնահատել, ԲԱՅՑ․․․ Ինչպես բացատրել պետական մարմիններին, որ տեղի բնակչությունը չի ցանկանում միջազգային չափորոշիչների մասին լսել, չի ցանկանում ժամանակակից տեխնոլոգիաների մասին լսել, չի ցանկանում հզոր, ամենազոր գիտնականների կարծիքներ լսել հանքարդյունաբերության մասին, քանի որ ցանկացած վտանգ, ցանկացած վնաս, նույնիսկ 1%-ոց ռիսկ պարունակող, եթե իրականություն դարձավ, ապա մենք կկորցնենք ամեն ինչ:

Չենք ուզում ապրել ռումբի վրա, չենք ուզում, և վերջ»,- գրում է «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վազգեն Գալստյանից:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում