Ամուլսարի հանքի պայթեցումների փոշին հասնում է մինչև Ջերմուկ. բնակիչները դիմել են նախարարին

Հունիսի 12-ին, Ջերմուկ համայնքի բնակիչների կողմից ստորագրված դիմումը մուտք է արվել ՀՀ բնապահպանության նախարարություն: Այս մասին տեղեկանում ենք «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության էջից: «Ըստ Լիդիան Արմենիա ընկերության ՇՄԱԳ—ի՝ փոշու տարածման հեռավորությունը ամենաշատը 1 կմ է: Սակայն փոշին իրականում հասնում է մինչև Ջերմուկ քաղաք: Բնակիչները խնդրում են ստուգել այս հանգամանքը օրենքով սահմանված կարգով: Սպասում ենք նախարարության պատասխանին հնարավորինս սեղմ ժամկետներում»,- ասված է հայտարարության մեջ:

Ջերմուկ համայնքի բնակիչների դիմումի մեջ մասնավորապես ասվում է. «Ցանկանում ենք տեղեկացնել Ձեզ, որ փոշին տարածվում է շատ ավելի մեծ հեռավորության վրա: Դա կարող ենք փաստարկել հետևյալ կերպ: Մինչև ընկերության կողմից գործունեության ժամանակավոր դադարեցումը Ջերմուկ քաղաքում նկատում էինք անձրևի գույնի անբնական փոփոխություններ: Երբ փակվեցին փողոցները, և ընկերության գործունեությունը 5 օրով դադարեց, անձրևը կրկին ստացավ իր բնական գույնը: Կարծում ենք, որ նման փոփոխությունը կապված է հենց ընկերության ծավալած գործունեության հետ: Նշենք, որ Ջերմուկ քաղաքը գտնվում է հանքից 10-12 կմ հեռավորության վրա»: 

Մանրամասները՝ կից ներկայացված փաստաթղթում:

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում