Զգուշացում. Կապանի անտառտնտեսությունում վնասատուների դեմ ավիաքիմական միջոցառումներ կիրականացվեն
Մայիսի 27-ից մինչև հունիսի 10-ը «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառային գոտում տերևակեր վնասատուների դեմ իրականացվելու են ավիաքիմական պայքարի միջոցառումներ։ Այս մասին տեղեկանում ենք «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մամուլի ծառայությունից:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. ««Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղը Կապան և Քաջարան համայնքների անտառամերձ բնակավայրերի բնակիչներին տեղեկացնում է, որ անցանկալի երևույթները բացառելու համար անհրաժեշտ է.
1. Դադարեցնել մարդկանց մուտքը անտառ։
2. Դուրս բերել մեղվաընտանիքներն անտառային գոտուց։
3. Դադարեցնել անասունների արածեցումն անտառային գոտում։
4. Դադարեցնել բույսերի հավաքումը մինչև համապատասխան թույլտվություն լինելը (միջոցառումներից հետո ևս 20 օր)։
Տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 055-22-15-87 հեռախոսահամարով, կամ դիմել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Կապան, Ս.Մելիք-Ստեփանյան 6»: