Ամուլսարի ոսկու հանքն արդեն 4-րդ օրն է՝ չի աշխատում (տեսանյութ)

Ինչպես հայտնել ենք, շարունակվում են Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ ուղղված բողոքի ակցիաները: Արդեն 4-րդ օրն է, ինչ տեղի բնակիչները փակ են պահում դեպի հանք տանող բոլոր ճանապարհները:

Այսօր հայտարարություն են տարածել նաև Ջերմուկում առողջարանային բիզնես իրականացնող ընկերությունները. «... Ջերմուկ քաղաքում առողջարանային և հյուրանոցային բիզնես իրականացնող կազմակերպություններով մեր աջակցությունն ենք հայտնում իրենց բողոքն արտահայտող բնակիչներին:

Պետական մարմիններին կոչ ենք անում ուշադրություն դարձնել զբոսաշրջության զարգացմանը, ներդրումներ ուղղորդել այս ոլորտ, քանի որ Ջերմուկում առկա հնարավորությունները բավարար են աշխատատեղերի հարցն ամբողջությամբ լուծելու համար՝ առանց հանքարդյունաբերության զարգացման»:

«Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վազգեն Գալստյանն իր էջում գրում է. «Հանքի աշխատողներից շատերն հեռացել են Ջերմուկից, մի մասն էլ պատրաստվում է գնալ։ Ճանապարհները շարունակվում են փակ մնալ հանքի մեքենաների համար»:

Մայիսի 23-ին ևս պատրաստվում են Ամուլսարի հանքի շահագործման դեմ իրականացվող միջոցառումներ: Ժամը 13:00-ին «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը քայլերթով բաց նամակ կփոխանցի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: 

Նաև նախատեսվում է լրագրողների այց տարածաշրջան:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում