Գնդեվազցիների բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

Բաց նամակ ՀՀ կառավարությանը Վայոց Ձոր մարզի Գնդեվազ գյուղի բնակիչներից՝ Ամուլսարի գործունեության վերաբերյալ

Սույն թվականի մայիսի 17-ից համայնքի խմելու ջրի խողովակաշարը վթարվել է Ամուլսարի աշխատակիցների կողմից, որը այս տարում երրորդ դեպքն է, որի հետևանքով գյուղում արդեն երեք օր է ծորակներից տիղմ է հոսում: Լիդիան Արմենիան շինարարական աշխատանքների իրականացման երկու տարում ցույց տվեց որ իրենց ներկայացրած պատասխանատու հանքարդյունաբերությունը, միջազգային ստանդարտներով աշխատելը չի համապատասխանում իրականությանը, քանի որ մենք մեր աչքերով ենք տեսնում շինարարության ժամանակ ինչպես է աղտոտվում մեր այգիները, տները փոշով, մեր խմելու և ոռոգման ջրերը, արոտները, խոտհարքները, ինչպես են ավերվում մեր տարածքները: Այդ պատճառով համայքի բնակիչները փակել են հանքավայր գնացող բոլոր ճանապարները և կասեցրել Լիդիանի աշխատանքները:

Լիդիանը պաճառաբանում է, որ իրենց գործունեությունը լրիվ իրավական է՝ չնայած բազմակի օրենքների խախտումների նախկին կառավարությունից ստացել են բոլոր թույլտվությունները, մեր կողմից մի քանի նախարությունների դեմ դատական հայց է ներկայացվել, դատարանը որոշել է իրականացնել անկախ փորձագիտական հետազոտություն:

Գնդեվազ համայնքը պահանջում է սառեցնել Ամուլսարի աշխատանքները մինչև անկախ փորձագիտական եզրակացության ստացումը, որը բնակիչներին կներկայացնի տարածքի էկոլոգիական վիճակը և կփարատի մեր մտավախությունը:

ԳՆԴԵՎԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում