Գնդեվազ համայնքի բնակիչները կրկին փակել են Ամուլսար գնացող ճանապարհը (տեսանյութ)

Այսօր՝ մայիսի 19-ին, գնդեվազցիները փակել են Ամուլսար գնացող ճանապարհը: Մարդիկ իրենց բողոքն են հայտնում իրենց գյուղին հասցված վնասներից։ Տեղացիները պնդում են, որ արդեն երկու անգամ վնասվել է Գնդեվազ համայնքի խմելու ջրատար խողովակները, իսկ անձրևային սեզոնին ծորակներից մուգ դարչնագույն հեղուկ է հոսում:

Նշենք նաև, որ մայիսի 15-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել նշված ճանապարկի վրա: Ժամը 15:40-ի սահմանում Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Վայքից դեպի Ջերմուկ ճանապարհահատվածի Գնդեվազ գյուղի վարչական տարածքում, բախվել են Ջերմուկ քաղաքի բնակիչ, 23-ամյա Անտոն Առաքելյանի վարած «Օփել» մակնիշի և Երևանի բնակիչ, 32-ամյա Սարո Սահակյանի վարած «ԿամԱզ» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Opel-ի ուղևորուհին տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն:

Ըստ որոշ տեղեկությունների,  «ԿամԱզ» մակնիշի ավտոմեքենան Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագրի մատակարարներից է: 

Օրացույց
Մայիս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում