Հայաստանը ստացել է Եվրոպայում և Ասիայում առաջին ամենամեծ բնապահպանական դրամաշնորհը
Կլիմայական կանաչ հիմնադրամի հետ ստորագրվել է Եվրոպայում և Ասիայում առաջին, իսկ աշխարհում 10-րդ՝ Հայաստանի պատմության ամենամեծ բնապահպանական դրամաշնորհը՝ 20 մլն ԱՄՆ դոլարի չափով։ Այս մասին տեղեկանում ենք Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«ՀՀ բնապահպանության նախարարությունն էականորեն բարձրացրել է միջազգային համագործակցության ծրագրերի արդյունավետությունը և հասցեականությունը, ստորագրել է բազմաթիվ այլ բնապահպանական դրամաշնորհներ։ Վերանայվել են գործող դրամաշնորհային ծրագրերի աշխատանքային պլանները և համապատասխանեցվել կառավարության առաջնահերթություններին»,- ասված է հայտարարության մեջ։