Արձանագրվել է եվրոպական այծյամի և բեզոարյան այծի առանձնյակների մեծ թվաքանակ

ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում մեկնարկել են հերթական գարնանային աշխատանքները, ստուգումներն, տարածքների մաքրման ու բարեկարգման աշխատանքները։

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքներում պարբերաբար իրականացվող շրջայցերի ժամանակ բնապահպանական խախտումներ չեն արձանագրվել։ Կատարվել են կաթնասունների և թռչունների ընթացիկ ուսումնասիրման աշխատանքներ, ինչի արդյունքում արձանագրվել է եվրոպական այծյամի և բեզոարյան այծի առանձնյակների մեծ թվաքանակ։ «Շիկահող» պետական արգելոցում տեղադրվել են նոր ֆոտոբռնիչներ։

«Սևան» ազգային պարկի աշխատակիցները հերթական ստուգայցի ժամանակ, մայիսի 3-ին, ժամը 16:32-ին Վարդենիսիմասնաճյուղի 3-րդ պահաբաժնի 16-րդ քառակուսում /Գեղամասար համայնքի հարակից տարածքում/ արձանագրել են հրդեհի բռնկման դեպք։
Պարկի աշխատակիցներն անմիջապես ահազանգել են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայություն և սկսել հրդեհաշիջման աշխատանքները։ Աշխատանքներին միացել է ևս 23 հրշեջ-փրկարար: Հրդեհը մարվել` 20:37-ին:

«Դիլիջան» ազգային պարկի պահպանության բաժնի աշխատակիցների ստուգայցի ժամանակ հայտնաբերվել է չորս անտառախախտման դեպք (18 ապօրինի ծառահատում), կազմվել է արձանագրություն և ուղարկվել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին՝ հետագա ընթացք տալու համար։ Շարունակվում են քամատապալ և հողմատապալ ծառերից առաջացած՝ 62,1 մ³ փայտանյութի իրացման աշխատանքները։ Պարկի աշխատակիցները հանդիպել են IDeA հիմնադրամի և BS կազմակերպության աշխատակիցների հետ և քննարկվել էկոտուրիստական երթուղիներին, ինչպես նաև «Դիլիջան» ազգային պարկի մուտքի ցուցանակների տեղադրմանն առնչվող հարցեր։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում