Ահազանգ. Վանաձորում կեսդարյա ծառեր են հատվել (ֆոտո)

Ֆեյսբուքյան ակտիվ հասարակությունը շարունակում է ահազանգել տարբեր դեպքերի մասին: Այս անգամ ահազանգում է Կորյուն Շեկոյան անունով օգտատերը՝ գրելով. «Փրթում ենք Զորավար Անդրանիկ փողոցի կեսդարյա ծառերը:

Նվիրվում է Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրման կապակցությանը: Նվիրվում է մարդկային բթությանը, էշությանն ու փթածությանը: Փաստորեն կարելի է հաստափոր քաղաքապետ լինել, բայց մնալ նույն անուժ ու անձայն, գլխիկոր ենթարկվող մանրուքը և առանձնապես չտարբերվել նախորդ միջակությունից: Այ հիմա հասկանալի է ՀՀԿական սերնդափոխության էությունը:

Հիշեցի խորհրդային շրջանի վրացական հայտնի «Զինվորի հայրը» ֆիլմի հերոսի խոսքերը. «դու ո՛չ ցանել ես, ո՛չ վարել, դու միայն ուտել գիտես»: Հը, հհկական տզրուկ, դեռ քանի՞ ծառ ես կտրելու, որ բավարարվի ընչաքաղց ստամոքսդ:

Կուզեի տեսնել բացատրություն Վանաձորի քաղաքապետարանի «ծառակերներից», թե այս հսկաները ու՞մ էին խանգարում...»: 

Նշենք, որ սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդագրություն հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Վանաձորի համայնքապետարանի ուշադրությունը: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում