Տեսախցիկը ֆիքսել է անհավանական մեծ չափեր ունեցող անտառային կատու (տեսանյութ)

«Wildcat Haven» անտառային կատուների պահպանման ծրագրի շրջանակներում հաջողվել է նկարահանել անհավանական մեծ չափերի հասնող անտառային կատու (Felis silvestris): Տեսախցիկը կենդանուն ֆիքսել է Կլեշինդարոկ (Clashindarroch) կոչվող անտառում: Շոտլանդիայի տարածքում մոտ 35 անտառային կատու, որոնցից 10-15-ը՝ նշված անտառում: 

Շրջաններում, որտեղ տարածված է անտառային կատուն, տեղադրված են ֆոտո-թակարդներ, որոնք գրանցում են շարժումը: Աշխատակիցներից մեկի խոսքերով, մոնիթորինգի արդյունքում հայտնաբերվել է մոտ 15 անտառային կատու, բայց նման հսկայական չափեր դեռևս չէր գրանցվել: Կենդանու մարմնի երկարությունը պոչի հետ մեկտեղ հասնում է 120 սմ: 

Անտառային կատվի միջին երկարությունը 45-80 սմ է, քաշը՝ 3-8 կգ: Ընտանի կատուն միջինում մեծանում է մինչև 60 սմ, ևս 35 սմ՝ պոչի երկարությունը: Շոտլանդացի էկոլոգները պարզաբանում են, որ անտառային կատուներն աշխարհի ամենահազվագյուտ կենդանատեսակներից մեկն են: Ընդ որում, անտառային կատուները բնության ամենակարևոր օղակներից մեկն են. այս կենդանիների միջոցով կարգավորվում է առնետների և ճագարների քանակը բնության մեջ: 

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից:  

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում