Ինչ անել, եթե մեքենայի մեջ վտանգավոր գիշատիչ է հայտնվել (տեսանյութ)

«Սերենգետի» աֆրիկյան պարկում ընթացող սաֆարիի ընթացքում զբոսաշրջիկները հիանում էին ճամփեզրին մոտ գտնվող հեպարդների խմբով: Նկատելով մեքենան հեպարդներից մեկը թռել է ուղիղ մեքենայի վրա: Երթևեկությունը շարունակելն անհնար էր, քանի որ կենդանիները կարող էին վախենալ և ագրեսիա ցուցաբերել: Այդ իսկ պատճառով մեքենայում գտնվող մարդիկ ուղղակի սառչել էին՝ սպասելով իրադարձությունների զարգացմանը: Առաջին հեպարդի հետևից ուղիղ մեքենայի մեջ է ցատկում երկրորդը: 

Դեպքից հետո զբոսաշրջիկներից մեկը պատմել է, որ իրավիճակը կարողացավ վերահսկողության տակ պահել ուղեկցորդը՝ խորհուրդ տալով չհանդիպել կենդանիների հետ հայացքով, քանի որ նրանք դա կարող էին ընկալել որպես մարտահրավեր: 

Զբոսաշրջիկ Բրիտոն Հեյեսն ասել է. «Դա իմ կյանքի ամենադժվար պահերից մեկն էր. վախենալ, բայց թաքցնել դա: Հեպարդը կարող էր արձագանքել մեր վախին՝ դիտարկելով մեզ որպես զոհ»: 

Մարդկանց հաջողվել է հաղթահարել դժվար պահը և կենդանին ձանձրանալով հեռացել է:

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում