Ահազանգ. «Դիլիջան» ազգային պարկում խոշոր ծառահատումներ են կատարվել (տեսանյութ)

Ինչպես հայտնել ենք, «Armenian Extreme club»-ի տնօրեն Գոռ Հովհաննիսյանի և մի շարք այլ ակտիվ բնասերների նախաձեռնությամբ ստեղծվել է «Բնապահպանի տուն» կառույցը, որի նպատակն է Տավուշի մարզի անտառներում անկախ մոնիթորինգի անցկացումը: 

Երեկ՝ մարտի 13-ին, «Բնապահպանի տուն» նախաձեռնության կողմից հնչեց ահազանգ. «Հայտնաբերել ենք ՀԵՆՑ ՆՈՐ !!! Դիլիջան Ազգային Պարկի անտառապահը պնդում է, որ սրանք 2 ամիս առաջ կտրած ծառեր են»:

«Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արամ Գյուլխասյանից տեղեկանում ենք, որ Կենտրոնի աշխատակիցները, դիտարկումների և ուսումնասիրությունների նպատակով, մարտի 12-ից գտնվում են «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում:

Ուսումնասիրությունների ընթացքում առկա անտառխախտումների վերաբերյալ օպերատիվ տվյալները` նկարները և կոորդինատները ֆիքսված են և գործուղման ավարտից հետո արդյունքների վերաբերյալ կտեղեկացվի ՀՀ բնապահպանության նախարարության Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին: Ա. Գյուլխասյանը նաև նշեց, որ ծառերը կտրվել են Հաղարծին 3 տեղամասում։ 

Օրացույց
Մայիս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում