Լոռու մարզում գայլերն «ակտիվացել» են հանքերում պայթեցումների պատճառով
«ՀՀ Լոռու մարզի Փոքր Այրում գյուղում, այս երկու օրը գիշերները դրսում երեք հատ կով են հոշոտվել, ենթադրադրում են գայլերի ոհմակի կողմից, որոնք մինչև այդ երբեք այդ տարածքում չեն եղել»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է մարզի բնակիչ Օլեգ Դուլգարյանը՝ շարունակելով. «Ներկա պահին նաև որոնվում է ևս համայնքի մի քանի գլխաքանակ: Ըստ ոմանց ենթադրության գայլերի համայնքում հայտնվելու կարող է պայմանավորված լինել օրինակ ավելի բարձրադիր վայերի հանքերում պայթեցման աշխատանքներով, ինչը հեռացրել է նրանց իրենց հիմնական բնակության վայրից: Կարծում եմ, անհրաժեշտ է ուսումնասիրություն»: