Ահազանգ. ծառ կտրողները բարձեցին գերանը բեռնատարն ու գնացին

Ֆեյսբուքյան ակտիվ հասարակությունը շարունակում է ահազանգել տարբեր դեպքերի մասին: Այս անգամ ահազանգում է «Armenian Extreme club»-ի տնօրեն Գոռ Հովհաննիսյանը՝ գրելով. «Դեպի Աղջկա բերդ տանող ճանապարհի 1-ին կիլոմետրի դեպի ձախ` Հովք գյուղ նայող կողմում մի քանի բեռնատար մեքենա ահավոր մեծ գերաններ են քաշում վերև»:

Նշենք, որ վերջերս Գոռ Հովհաննիսյանի և մի շարք այլ ակտիվ բնասերների նախաձեռնությամբ ստեղծվել է «Բնապահպանի տուն» կառույցը, որի նպատակն է Տավուշի մարզի անտառներում անկախ մոնիթորինգի անցկացումը: 

Ինչպես տեղեկանում ենք նույն հրապարակումից, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները մոտեցել են դեպքի վայր: «Անտառտնտեսության աշխատակիցներն եկան սխալ ուղղությամբ ու թաղվեցին ցեխերի մեջ: Էդ ընթացքում ծառ կտրողները բարձեցին գերանը բեռնատարն ու գնացին: Հենց էս պահին բարձունքից նայում ենք: Լրիվ կինոյա` ամեն ինչ պարզ երևում է»,- նշված է հրապարակման մեջ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում