Շամախյան տեղամասում հատված ծառեր են հայտնաբերվել (ֆոտո)
Ֆեյսբուքյան ակտիվ հասարակությունը շարունակում է ահազանգել տարբեր դեպքերի մասին: Այս անգամ ահազանգում է «Armenian Extreme club»-ի տնօրեն Գոռ Հովհաննիսյանը՝ գրելով. «Սա մեր առաջին մոտոստուգումն է: Ստուգեցինք ամբողջ Շամախյան տեղամասը: Հայտնաբերված բոլոր խախտումները և անհրաժեշտ ինֆորմացիան ֆիքսված է և կհասնի ուր որ պետք է»:
Նշենք, որ վերջերս Գոռ Հովհաննիսյանի և մի շարք այլ ակտիվ բնասերների նախաձեռնությամբ ստեղծվել է «Բնապահպանի տուն» կառույցը, որի նպատակն է Տավուշի մարզի անտառներում անկախ մոնիթորինգի անցկացումը:
«Այսօր քշեցինք մոտ 35կմ: Անցանք Բլդանի կիրճով, բարձրացանք դեպի ձախ` Մաթոսավանք ու ավելի վերև, հետո գնացինք Ջուխտակ, ուղղվեցինք դեպի Փափախ քար ու Մարգահովիտ, հետո ներքևով Շամախյան ու վերադարձանք տուն: Անցանք ամբողջ ազգային պարկի գրեթե 1/4-րդը»,- գրել է նա:
