Եվրոպան՝ ձյան և ցրտի իշխանության ներքո (տեսանյութ, ֆոտո)
Երբեմն եղանակն ապշեցնում է անսպասելի իրադարձություններով: Վերջին շրջանում նկատում ենք անոմալ տաքացումներ բևեռային շրջաններում և բացարձակ հակառակ իրադարձություններ՝ արևադարձային և գերակշռորեն տաք կլիմա ունեցող երկրներում: Ինչպես հաղորդում է Գերմանիայի օրերևութաբանական Deutscher Wetterdienst կենտրոնը, եվրոպական երկրների մեծ մասում՝ Իսպանիայից մինչև Հունաստան, Իռլանդիայից՝ Բուլղարիա, ձմռան վերջին և գարնան առաջին օրերին առավել բնութագրական կլինի ցուրտ եղանակը: Սպասվում է -6 մինչև -10 ° С աստիճան ցուրտ:
Այս օրերին եվրոպական երկրներից ամենաշատը տուժում է հենց Իտալիան: Մանկապարտեզները, դպրոցներն ու այլ ուսումնական հաստատությունները ստիպված փակվել են, ճանապարհներին տիրում է քաոս և նկատվում են այլ անհարմարություններ:
Օթերևութաբանների կարծիքով այս տարի Իտալիայում տեղացած ձյունն ամենազանգվածայինն է եղել վերջին 6 տարիների ընթացքում: Հռոմը չի կարողանում դիմակայել եղանակային այս պայմաններին, քանի որ ձյուն այստեղ չափազանց հազվադեպ է տեղում: