Հռոմում անոմալ ցրտեր են, առատ ձյուն է տեղացել

Վերջին շրջանում դիտարկվող անոմալ ցուրտը բերել է հազվագյուտ եղանակային երևույթի առաջացման. Հռոմում առատ ձյուն է տեղացել՝ ծածկելով հանրաճանաչ պատմական հուշարձանները և անտիկ ավերակները: Իտալական ԶԼՄ-ներն ակտիվորեն զգուշացնում էին քաղաքացիներին անխուսափելի «բևեռային ցրտերի» մասին: Եվ իսկապես, օրերս ջերմաչափ սարքերի սլաքը ցույց էր տալիս 0-ից ցածր ջերմաստիճան՝ ամբողջությամբ արդարացնեով տեղի օթերևութաբանների կանխատեսումները:

Իտալիայի մայրաքաղաքում ձյան ծածկույթը 2 ժամում արդեն 3-4 սմ բարձրություն ուներ: Սպասվում է, որ երեքշաբթի օրը ջերմաստիճանը կարող է հասնել մինչև -9 աստիճան C: 

Նման իրադարձություն Հռոմում վերջին անգամ գրանցվել է 2012թ.-ին, երբ ընդամենը մեկ երկար տեղացող ձյունն ամբողջությամբ կաթվածահար արեց քաղաքի անցուդարձը: Այդ ժամանակաշրջանում Հռոմում անգամ տաքսի ծառայությունից օգտվել էր խնդիր դարձել: Հնարավոր է, այս անգամ նույնպես իրադարձությունները կրկնվեն: Ամեն դեպքում, իշխանություններն արդեն իսկ հայտարարել են մանկապարտեզների, դպրոցների և համալսարանների փակ լինելու մասին: 

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում