Սպասվում է Կառավարության «կանաչ» նիստ. վաղը կքննարկվեն բնապահպանական կարևորագույն նախագծեր

Վաղը՝ փետրվարի 22-ին, տեղի է ունենալու ՀՀ կառավարության հերթական նիստը, որում քննարկվելու են բնապահպանական խնդիրներին առընչվող10 օրենսդրական նախագծեր, որոնք Կառավարություն է ներկայացրել Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Փետրվարի 22ի Կառավարության նիստի օրակարգն ընդգրկում է.

  • Անտառների կայուն կառավարման ոլորտում պետական կառավարման մարմին սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի N 1134-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 15-ի N 7-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման նախագիծ:
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի N 1237-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծ:
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի N 1516-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծ:
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 11-ի N 920-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշման նախագիծ:
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի N 1008-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին որոշման նախագիծ:
  • Էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարությանը հավանություն տալու մասին որոշման նախագիծ:
  • Ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների իրականացման պահանջների, ինչպես նաև արդյունքների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու կարգը սահմանելու մասին որոշման նախագիծ:
  • Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Անտառային պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին որոշման նախագիծ:
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N 437-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծ:
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև հիմնական համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին որոշման նախագիծ:

Նշենք, որ վերոնշյալ նախագծերը կարևորագույն նշանակություն ունեն բնապահպանության ոլորտի առավել արդյունավետ կառավարման համար: Մասնավորապես առանձնացնենք «Էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարությունը», որին հավանություն տալու և ճիշտ կիրառելու դեպքում, ՀՀ ապագայում կունենա բնապահպանական մտածողություն ունեցող քաղաքացիների առավել մեծ քանակ:   

Ի դեպ, այսօր տեղի ունեցած ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում Արծվիկ Մինասյանը Կառավարության սպասվելիք նիստը կատակով անվանեց Կառավարության «կանաչ» նիստ: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում