2018 թ.-ի առաջին 5 ամիսը լինելու է ատոմակայանի վերակառուցման ակտիվ փուլ. փոխնախարար

Այս տարի էլ կատարվելու են ատոմակայանի անվտանգության մակարդակի բարձրացման միջոցառումներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը` հավելելով, որ 2018 թ.-ի առաջին 5 ամիսը լինելու է ՀԱԷԿ-ի վերակառուցման ակտիվ փուլ:  

Հայկական ատոմակայանի վերազինման և վերակառուցման աշխատանքները շարունակվում են: Վերջինս մանրամասնել է, որ կատարվող աշխատանքների արդյունքում, կունենանք հզորության առնվազն 10% ավելացում՝ ատոմակայանի արդյունավետության հաշվին: 

«Մենք երբեք չեն ասել, թե Հայկական ատոմակայանը հավերժ է աշխատելու: Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը պարբերաբար ուսումնասիրություններ է կատարում ու եզրակացություններ ներկայացնում: Մենք նախատեսում ենք ծրագրի կյանքի երկարացումը և իրականացվում են լուրջ ներդրումներում, որոնք ուղղված են հիմնականում անվտանգության ստանդարտների բարձրացմանը, և միշտ էլ այդ ուղղությամբ աշխատել ենք: ԵՄ-ում նման բլոկները երկարացվել են ոչ թե տասը, այլ 30 տարով: Այստեղ խնդիր չենք տեսնում»,- ասել է նա՝ անդրադառնալով ատոմակայանի շուրջ առկա խոսակցություններին, թե այն պետք է փակվի: 

Հայկ Հարությունյանը հավելեց, որ 1995-2015 թվականներին այդ ուղղությամբ 150 մլն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարվել:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում