ԱՄԷ-ն շրջանցեց «Հայաստանի ռեկորդը». աշխարհի ամենաերկար զիփլայնը (տեսանյութ)

ԱՄԷ ամնատարածված զբոսաշրջային ուղղությունը Դուբայն է, սակայն երկիրը ջանքեր է գործադրում երկրի մյուս քաղաքները ևս գրավիչ դարձնել: Քիչ հայտնի է հյուսիսային էմիրատ Ռաս ալ Խայման: Ինչպես գրում է «National Geographic»-ը, այնտեղ հայտնվել էատրակցիոն, որը միանգամից ընդգրկվել է նաև Գինեսի ռեկորդների գրքում: Կառուցվել է 2830 մետր երկարությամբ զիփյալն, որն այժմ համարվում է աշխարհում ամենաերկարը: 

«Jebel Jais» զվարճանքի կենտրոնի մաս կազմող զիփյալնը ռեկորդակիր է ոչ միայն երկարությամբ, այլև արագությամբ՝ 120-150 կմ/ժ: 1680 մետր բարձրության վրա գտնվող այս ատրակցիոնի տևողությունը 3 րոպե է: 

Այս զիփյալնը կարող է օրական սպասարկել շուրջ 200 այցելուի: Տարիքային սահմանափակումներ գոյություն չունեն: Հաշվի է առնվում միայն առողջական վիճակն ու ֆիզիկական զարգացվածությունը: 

Նշենք, որ նախորդ տարի հայտարարվում էր, որ աշխարհի ամենաերկար զիփյալնը կկառուցվի Հայաստանում՝ Ենոքավանի «Yell Extreme Park»-ում: Ենթադրվում էր, որ դրա երկարությունը պետք է հասնի 2680 մ-ի:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում