Ահազանգ. փայտանյութով բեռնված 4 մեքենա ուղղվեց դեպի Երևան

Ֆեյսբուքյան ակտիվ հասարակությունը շարունակում է ահազանգել տարբեր դեպքերի մասին: Այս անգամ ահազանգում է «Armenian Extreme club»-ի տնօրեն Գոռ Հովհաննիսյանը` գրելով. «Դիլիջանում ձյուն չի նստել ու դրա պատճառով տրանսպորտը դեռ մտնումա անտառ, ու դեռ կտրում են ...

Հենց նոր 4 հատ բարձած ավտո դուրս եկավ դեպի Երևանի կողմ»:

Նշենք, որ այս հրապարակումը համարվում է հաղորդագրություն հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության, ՀՀ բնապահպանության նախարարության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուշադրությունը:

Հիշեցնենք, որ այս տարի Բնապահպանության նախարարությունն ակտիվ պայքար է սկսել Տավուշի մարզում, մասնավորապես՝ Դիլիջանում ապօրինի ծառահատումների դեմ, ինչին տեղի բնակիչներն արձագանքել են բացասական՝ իրականացնելով մի շարք այլ ապօրինի գործողություններ

Օրացույց
Մայիս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում