ԱԺ-ն քննարկվել է կեղտաջրերի հեռացման և մաքրման ոլորտը կանոնակարգող նախագիծը (տեսանյութ)

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում էր Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը և կից ներկայացված նախագծերի փաթեթը:

«Առ այսօր, չնայած որոշ ներդրումներին կոյուղաջրերի համակարգերի վերականգնման ուղղությամբ, հիմնական շեշտադրումը եղել է ջրամատակարարման վրա, իսկ մաքրումը հետին պլան է մղվել: Հիմնական նպատակը կեղտաջրերի հեռացման և մաքրման ուղղությամբ համակարգային լուծումներ առաջարկելն է: Նախագծով ավելի լայն բացատրություն է տրվում, թե ինչ է կեղտաջուրը, դրա տարատեսակների նկատմամբ սահմանվում են կոնկրետ պահանջներ: Հստակեցվում է լիցենզավորման կարգը, կարգավորող մարմինը հստակ լիցենզավորում կիրականացնի այն դեպքերում, երբ չկան մրցակիցներ, ի տարբերություն ներկա կարգավորումներին, երբ ամբողջ համակարգն էին լիցենզավորում»,- ասաց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում