Ահազանգ. Գյուլագարակ-Ստեփանավան ճանապարհին 120 ծառ է հատվել (ֆոտո)
Ֆեյսբուքյան ակտիվ հասարակությունը շարունակում է ահազանգել տարբեր դեպքերի մասին: Այս անգամ ահազանգում է Անի Անտոնյան անունով օգտատերը՝ գրելով. «4 օր առաջ Գյուլագարակ-Ստեփանավան ճանապարհին հարակից 10 կմ երկարությամբ ծառաշարից հատվել է 120 ծառ: Ականատեսները պնդում են, որ կոճղերի մոտ տեսել են կրկին չափագրում կատարող անհայտ անձանց:
Արդեն 60 տարի եռաշերտ ու եռաշարք կառուցվածքի շնորհիվ ծառուղին առաջին հերթին անվտանգության խնդիր է լուծում` ճանապարհը պաշտպանելով ձնաբքից ու քամուց: Բացի դրանից` այն Ստեփանավանի "այցեքարտն" է:
Տեղացիների խոսքով` 3 տարի առաջ ինչ-որ կազմակերպություն հուլիս ամսին "խոր էտում" է իրականացնել, ինչի պատճառով խեղվել է 7 տասնյակից ավելի ծառ: Բարեբախտաբար տարբեր կառույցների ու անհատների միջամտությամբ գործընթացը կանխվել է:
Ներկայումս ծառուղին ունի էտման, վտանգավոր ճյուղերի և չորացած ծառերի հեռացման խնդիր»:
Նշենք, որ այս հրապարակումը համարվում է հաղորդագրություն հանցագործության մասին: Հասարակական վայրում հրազենի կիրառումն արգելվում է ՀՀ օրենդրությամբ, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում ենք ՀՀ ոստիկանության ուշադրությունը: