«Ախթալայի ԼՀԿ» տեղի է ունեցել վթար և առաջացել խյուսի արտահոսք. մանրամասներ

Ինչպես օրերս տեղեկացրել ենք, Ախթալայի ԼՀԿ պատկանող պոչատարն օրերս վթարվել էր և ամբողջ պոչանքը տարածվել էր Ախթալայի թիվ 2 դպրոցի այգում և շրջակայքում: 

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը՝ գրելով. «Էլեկտրոնային լրատվամիջոցներում և սոցիալական կայքերում տարածված «ՀՀ Լոռու մարզի «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ին պատկանող պոչատարը վթարվել է և ամբողջ պոչանքը տարածվել է Ախթալայի թիվ 2 դպրոցի այգում և շրջակայքում» հրապարակման վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից համապատասխան հանձնարարականի համաձայն ՀՀ Լոռու տարածքային բաժնի աշխատակիցներն այցելել են դեպքի վայր և ուսումնասիրությունների արդյունքում պարզել, որ Բարիտ թաղամասի դպրոցի մոտակայքում «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի հարստացուցիչ ֆաբրիկայից պոչամբար գնացող խյուսատար գծի վրա տեղի է ունեցել վթար և առաջացել խյուսի արտահոսք։ Ընկերության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում վթարը վերացվել է։

ՀՀ Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների պահանջով ներկայումս դեպքի վայրում, ևս մեկ անգամ իրականացվում են տարածքի մաքրման աշխատանքներ։
Տեղեկացնենք նաև, որ Ախթալայի թիվ 2 միջնակարգ դպրոցի հիմնանորոգման աշխատանքների (ընթացքի մեջ է շուրջ 1 տարի) հետևանքով դասապրոցեսն իրականացվում է համայնքի կողմից տրամադրված այլ վարչական շենքում։
Դեպքի առթիվ ուսումնասիրությունները շարունակվում են»։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում