Ահազանգ. Երևանում ոստիկանները «թույլատրել» են ձկան փողոցային առևտուր (ֆոտո)
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանն ահազանգում է Շենգավիթ վարչական շրջանում ձկան անօրինական որսի դեպքի մասին:
Վերջինս գրում է. «Թե ինչպես է աշխատում Շենգավիթի փառապանծ ոստիկանությունը
Քիչ առաջ փողոցային առևտրով զբաղվող երիտասարդների հետ պարեկային խմբի «բանակցություններն» ավարտվեցին ձկնավաճառների «հաղթանակով»։ Իսկ թե ինչու ոստիկանները չվերացրին ապօրինությունը, Վլադիմիր Գասպարյանը կարող է իմանալ Մանթաշյան-Նժդեհ խաչմերուկի բազմաթիվ տեսախցիկներից։ Հա, ի դեպ, այսօր տեսանյութերը վերցրեք, որ անցած անգամվա նման չասեք՝ 48 ժամ են դրանք պահպանվում («արդյունավետ բանակցությունները» տեղի են ունեցել 12։30-13։00 ։ճ)։
Հ.Գ. Շենգավիթի ոստիկանությունը վատագույնն է Երևանում»։
Նշենք, որ այս հրապարակումը համարվում է հաղորդագրություն հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության ուշադրությունը: