Դավիթաշեն վարչական շրջանում հատվել է 28 ծառ. նոր մանրամասներ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել՝ գրելով. «Էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածված «Դավիթաշեն վարչական շրջանում հատված ծառերի» լուրին ի պատասխան տեղեկացնում ենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի աշխատակիցները ս.թ. դեկտեմբերի 6-ին այցելել են դեպքի վայր և կազմել համապատասխան արձանագրություն, ըստ որի Երևան, Դավթաշեն Տիգրան Պետրոսյան փող 44/7 հասցեում հատվել է թվով 28 ծառ, ներկայացվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, ծառահատումն իրականացվել է սեփականատիրոջ կողմից լիազորված անձի կողմից։

Նախնական ուսումնասիրության համաձայն բնապահպանական իրավախախտում առկա չէ։
Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը շարունակվում է»։

Նշենք, որ քիչ առաջ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքն ահազանգել է՝ գրելով. «Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այգին հանդիսանում է մասնավոր սեփականություն»:

«Տարածքն արդեն մոտ 20 տարի է, ինչ չի հանդիսանում համայնքային սեփականություն: Իմ լիազորությունների շրջանակներում ես արդեն գրություն եմ ուղարկել բնապահպանության տեսչությանը: Իրենք կգան և կպարզեն տեղի ունեցածը: Ես գիտեմ, որ տարածքը մասնավոր է, իսկ մնացած հանգամանքները կպարզի տեսչությունը»,- մեզ հետ զրույցում ասաց նա: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում