Ամոթ Best Western-ին. Կենսաբան Դանիել Շնեյդերը՝ Դիլիջանի դելֆինների մասին
These Dolphins live their lives in a hotel pool in Armenia. Not just any hotel but a @BestWestern. Shame on Best Western. pic.twitter.com/yICIplLpwL
— Daniel Schneider (@BiologistDan) 14 ноября 2017 г.
Կենսաբան Դանիել Շնեյդերն իր թվիթերյան էջում անդրադարձել է Դիլիջանի հյուրանոցներից մեկում պահվող դելֆինների խնդրին:
«Այս դելֆիններն իրենց կյանքն անցկացնում են Հայաստանում գտնվող լողավազանում: Ոչ թե պատահական հյուրանոց, այլ՝ Best Western: Ամոթ Best Western-ին»,- գրել է նա:
Հրապարակումն արդեն մեծ արձագանք էստացել կենսաբանի հետևորդների կողմից:
Նշենք, որ միջազգային հեղինակավոր «The Daily mail»-ի ուշադրության կենտրոնում հայտնվել էր Դիլիջանում գտնվող դելֆինները: Պարբերականը կրկին բացասական առումով է անդրադարձել ՀՀ-ում կենդանիների իրավունքների և պահման պայմաններին: Պարբերականը գրում է, որ ծովային կաթնասունների պաշտպանության բրիտանական բարեգործական կազմակերպությունը պայքարում է լողավազանում պահվող դելֆինների համար:
Այս թեմայով




