ՀՀ դատախազությունը՝ Մզրա գետի ափին տեղի ունեցած ծառահատումների մասին

Մի շարք լրատվամիջոցներ ահազանգում են Շիկահողի արգելոցի տարածքում Մզրա գետի ափին շուրջ 40 ծառի հատման մասին՝ հղում կատարելով EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքին:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ 2017թ. նոյեմբերի 1-ին Սյունիքի մարզի դատախազություն է ստացվել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի կողմից 2017թ. հոկտեմբերի 29-ին կազմված բնապահպանական տվյալ իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը և վնասի հատուցման հաշվարկը: Համաձայն վերջինիս՝ Կապան-Մեղրի ավտոմայրուղու 37-րդ կիլոմետրի հարակից տարածքում հայտնաբերվել է ապօրինի հատված 36 ծառ և 3 ճյուղ, ինչի հետևանքով պատճառված վնասը կազմել է 1.089.154 ՀՀ դրամ:

Սյունիքի մարզի դատախազությունը ստացված արձանագրությունը և կից հաշվարկը նույն օրը ուղարկվել է ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժին՝ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանմված կարգով՝ նյութեր նախապատրաստելու ցուցումով:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի ներկայացուցչի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, ինչի արդյունքում արձանագրվել է ևս մեկ ծառի ու վեց ճյուղի ապօրինի հատում, ինչպես նաև ճշտվել են տարածքի կոորդինատները, դրա պատկանելիությունը պարզելու համար:

Խնդիրը գտնվում է ՀՀ դատախազության ուշադրության կենտրոնում: Ենթադրյալ ծառահատում իրականացրած անձի/անձանց մասին լրատվամիջոցներում ներկայացվող տեղեկություններն ու տվյալները սահմանված կարգով կուսումնասիրվեն:

Հետագա ընթացքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին

Լուսանկարը՝ 2015թ.-ին նույն տեղանքից:

Օրացույց
Մայիս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում