Ծառահատում՝ Երևանի կենտրոնում (ֆոտո)

Մտահոգ քաղաքացիները շարունակում են համացանցում ահազանգել տարբեր բնապահպանական խնդիրների առնչությամբ: 

«Սայաթ-Նովա 29 հասցեում գտնվող այս տարածքը հաստատ նկատած կլինեք։ Քանի տարի է արդեն չի շահագործվում ու աղբանոցի է վերածված։

Բայց հիմա ուրիշ խնդրի մասին` ծառահատման։

Հատել են մեկ հաստաբուն ծառ, մյուսը, ավելի փոքր չափերի` խորքից կտրել (այս մեկը նախորդի համեմատ ենթարկվել էր մեխանիկական վնասվածքի, ինչի պատճառով սկսել էր փչանալ), մեկն ամբողջությամբ էտի են ենթարկել ու թողել մեկ ծառ:

Նախկինում փողոցի կողմից ևս ծառահատման դեպք է եղել, բայց չի ֆիքսվել։ Կարծում եմ, ծառահատումն իրականացվել է նշված հասցեում գտնվող կազմակերպությունների տեսանելիությունը փողոցի կողմից ապահովելու համար, բայց թող որ ես չենթադրեմ ու չպարզեմ, թե ում էր հարկավոր ծառահատումը։

Հ.Գ. իսկ տարածքի օպտիմալ օցտագործման ու դրա մի հատվածի ասֆալտապատման ու որպես մեքենայի կայանատեղի օգտագործման մասին համեստորեն կլռեմ»:

Լյուսի Դայանի ֆեյսբուքյան էջից:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում