Հարձակում՝ «Պարզ Լիճ» հենակետի վրա

Այս գիշեր ևս մեկ հարձակում է տեղի ունեցել «Դիլիջան» ազգային պարկում պահնորդական ծառայություն իրականացնող «Պանտեռա Սիքյուրիթի» ընկերության հենակետի վրա: Այս մասին տեղեկացնում է ընկերության պաշտոնական էջը:

Գրության մեջ ասվում է. «Քիչ առաջ տեղի ունեցավ հերթական հարձակումը «Պանտեռա Սիքյուրիթի»-ի «Պարզ Լիճ» հենակետի վրա։ 2 մեքենայով, որից մեկը կարմիր «Մերսեդես Բենց», իսկ մյուսը` սպիտակ «Նիվա Ուրբան» մակնիշի, մեծ խումբ անսթափ մարդիկ, շրջապատել են հենակետը և ծեծի ենթարկել ծառայությունն իրականացնող պահնորդներին: Նրանք պահանջել լքել «իրենց տարածքը»։ Պահնորդները հասցրել են ահազանգել վերադասին, որն էլ դիմել է ոստիկանությանը։ Ի պատիվ վերջիններիս, արձագանքը շատ օպերատիվ և արագ արձագանք է եղել: Հաշված րոպեների ընթացքում ոստիկանները ժամանել դեպքի վայր։ Սկսվել է քննություն և օպերատիվ գործողություններ։

Այս գործողությունը միայն մեկ կերպ կարելի է բնորոշել. հարձակում է մեր պետականության վրա: Այս անգամ ևս ԳՈՂԸ ուզում է ուժով և պարտադրաբար ստիպել մեզ՝ նահանջել մեր բռնած ազնիվ ուղուց»։

Նշենք, որ հոկտեմբերի 13-ին մի խումբ անձիք հրդեհել էին «Դիլիջան» ազգային պարկի Շամախյան տեղամասի ուղեփակոցներից մեկը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում