Հրդեհել են «Դիլիջան» ազգային պարկի պահակակետերից մեկը (տեսանյութ)

Հենց այս պահին հրդեհ է բռնկվել «Դիլիջան» ազգային պարկի Շամախյան տեղամասի ուղեփակոցներից մեկում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Մարինե Կարապետյանի ֆեյսբուքյան էջից, ով ուղիղ միացում է հաստատել դեպքի վայրից: 

Նշենք, որ այժմ դեպքի վայրում են գտնվում նաև ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը և այլոք:

Ինչպես տեղեկանում ենք Մարինե Կարապետյանից այրվող շինությունը պահակակետ էր հանդիսանում, որի միջոցով պետք է իրականացվեր ուժեղացված հսկողություն: 

Ամենայն հավանականությամբ հրդեհն այսպես կոչված «բողոքի ակցիա» էր տեղի բնակիչների կողմից կազմակերպված, ովքեր «պայքարում են» ապօրինի ծառահատումների խստացումների դեմ: Հիշեցնենք, որ գյուղացիներն անգամ ճանապարհ էին փակել և սպառնացել հրդեհել անտառը:

Հրդեհն արդեն մեկուսացված և մարված է:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում