Հայնրիխ Բյոլ հիմնադրամը հրավիրում է մասնակցելու «Կանաչ ակադեմիա 2017» դասընթացին

Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակը հայտարարում է 2017թ Կանաչ Ակադեմիային մասնակցության մրցույթ: Դասընթացը կկայանա 2017թ նոյեմբերի 25-29 Աղվերանում:

Կանաչ քաղաքականությունն առայժմ լուսանցքային դիրք է զբաղեցնում Հայաստանում տարածված խոսույթների շրջանում, ինչը չես ասի կանաչների խնդրանու և բարձրացրած հարցերի մասին, որոնց ներկայությունը տարածվում է երկրի քաղաքական, տնտեսական ու սոցիալական կյանքի ողջ հյուսվածքով մեկ: Օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բռունցքը, որը ճոճվում է երկրի քաղաքական, հասարակական, տնտեսական կյանքի բոլոր տիրույթների գլխավերևում, օրվա հրամայական է դարձնում հակամարտության փոխակերպման հարցը. ինչպե՞ս հասնել մշտակայուն խաղաղության, ի՞նչ հեռանկարներ է այդ փոխակերպումը բացում տարածաշրջանի համար: Իսկ կարո՞ղ է արդյոք տեղական բազմազանության, ինքնավարության, տնտեսության կենտրոնավարման, սեփականության հանրայնացման, տեղային տնտեսությունն ինքնաբավ դարձնելու կանաչական տեսլականը դառնալ խնդրի լուծման այլընտրանք: Ահա հարցերը, որոնք կազմելու են Հայաստանի Կանաչ ակադեմիայի քննարկումների առանքցը:

Ակադեմիայի նպատական է ստեղծել մի հարթակ, որտեղ հնարավոր կլինի քննարկել տնտեսական և սոցիալական մարտահրավերների կանաչ և գենդերային դեմոկրատական հեռանկարները՝ կանաչ փոխակերպության նպատակով մշակված հղացքները տարածելով Հայաստանի քաղաքական դաշտում և հանրային ոլորտում։ Ակադեմիան հնգօրյա միջոցառում է, որը բաղկացած է մի շարք դասախոսություններից և քննարկումներից։ Յուրաքանչյուր օրվա սկզբում հրավիրյալ դասախոսը հանդես կգա տեսական դասախոսությամբ՝ դնելով այդ օրվա թեմայի տեսական հիմքերը, ինչին օրվա երկրորդ կեսին կհետևի քննարկումը։

Մասնակցության համար անցեք հետևյալ հղումով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում