Սևանի մակարդակն աննախադեպ իջել է (ֆոտո)
Ինչպես հայտնել ենք, օրերս հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ դադարեցվել է Սևանա լճից ջրի բացթողումը:
Նշենք, որ Սևանա լճից հավելյալ ջրառի մասին օրենքի ընդունումից հետո լճից բաց է թողնվել 242.291 միլիոն խմ ջուր (օգոստոս ամսվա վերջի դրությամբ): Ըստ տարբեր փորձագետների և ականատեսների վկայության Սևանա լճի մակարդակն իջել է 40-50 սմ-ով:
Ֆեյսբուքյան օգտատեր Կարեն Ջենդերջյանը հրապարակել է լուսանկար Սևանից՝ գրելով. «Սեւանի մակարդակը աննախադեպ իջել է շնորհիվ բնությանը (երաշտ) և կառավարությանը (100 000 000 մետր խորանարդ լրացուցիչ արտահոսք [չար լեզուները պնդում են, որ իրականում շատ ավելի շատ])։ Համենայն դեպս “2017 ԹՎԱԿԱՆԻՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՋՐԻ ԲԱՑ ԹՈՂՆՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԾՐԱԳՐՈՎ” ակնկալվող եւս 10 սմ ջրի մակարդակի բարձրանալու մասին կարելի է մոռանալ»:
Ֆեյսբուքյան գրառումը տեղադրվում է առանց փոփոխության: