Անտառները կհրդեհվեն՝ ոչ մեզ, ոչ ձեզ սկզբունքով. Մտորումներ աբսուրդի ժանրից

Սեպտեմբերի 17-ին, լուրեր տարածվեցին, որ Հաղարծին վանքի տարածքում գյուղացիները բողոքի ակտ են կազմակերպել: Նրանց դժգոհության պատճառն էր դարձել Կառավարության հանձնարարականը ոստիկանությանը չթույլատրել տեղի բնակիչներին անտառից վառելափայտ տեղափոխել: Գյուղացիները փակել էին Երևան-Իջևան ավտոճանապարհը՝ պահանջելով վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությունը:

Այս երևույթը շատ դիպուկ վկայությունն է նրա, որ Հայաստանում մարդկանց մոտ բացակայում է էկո դաստիարակությունն ու էկո մտածելակերպը:

Պարադոքս

«Մարդիկ բողոքում են, որ իրենց թույլ չեն տալիս հատել ծառերը»:

Օրենքը

Խոսքը գնում է «Դիլիջան» ազգային պարկի անտառածածկ տարածքների մասին: Ըստ «Բնության հատուկ պահպանվող տարածքների» մասին ՀՀ օրենքի, 17-րդ հոդվածի (Պետական արգելոցի պահպանության ռեժիմը), «թ» ենթակետի՝ Պետական արգելոցի տարածքում արգելվում է՝

...

թ) անտառահատումները (բացառությամբ սանիտարական և խնամքի հատումների):

Դժգոհություն Facebook-ում

Գաղտնիք չէ, որ մեր օրերում սոցիալական ցանցերը դարձել են բողոքի արտահայտման ամենատարածված հարթակներից մեկը: Մինչ բնապահպաններն ու բնասերները փորձում են հասարակությանը համոզել, որ անտառները հատել չի կարելի, Էլմիրա Ստեփանյան անունով օգտատերը պնդում է հակառակն ու փաստեր ներկայացնում թեմայի շուրջ:

Ներկայացնենք գրառումն ու մեկնաբանությունները.

Այս գրառումը դեռ այնքան էլ տարօրինակ չէ հաջորդի համեմատ: Էլմիրա Ստեփանյանը սկսեց սպառնալ հասարակությանը՝ այս ամենին «ներգրավելով» ամբողջ Տավուշի բնակիչներին:

Դեռ մեկ ամիս առաջ ամբողջ Հայաստանը փորձում էր բոլոր հնարավոր միջոցներով մարել բռնկված անտառները՝ փրկելով գոնե դրանց որոշ մասը, իսկ այժմ ՀՀ քաղաքացիները բառացիորեն սպառնում են այրել ամբողջ հայ ժողովրդին պատկանող անտառները:

Աբսուրդի հասնող խոսակցություններ, որոնք միանշանակ վկայությունն են ՀՀ-ում բնապահպանության ոլորտի նկատմամբ կատարյալ անտարբերության: 

Ի դեպ, եթե «Դիլիջան» ազգային պարկում հրդեհ բռնկվի, մեղավորներին երկար փնտրելու կարիք չի լինի:

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում