«Գյուղական կյանքի փառատոնից» Ռիչարդ Միլսը հեռացավ առատ գնումներով (ֆոտոշարք)

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Երևանի Անգլիական այգում տեղի ունեցավ «Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնը»: Փառատոնն արդեն անցկացվում է 4-րդ անգամ՝ տարեցտարի դառնալով ավելի գունագեղ և հետաքրքիր: Փառատոնի մասնակիցները ներկայացնում են յուրաքանչյուր տեսակի գյուղատնտեսական արտադրանք՝ էկոլոգիապես մաքուր և բնական պայմաններում աճեցված: Փառատոնի մասնակիցների շարքում արդեն հաճածակի կարելի է հանդիպել «տեղական բրոքոլի» մշակողներին, տարբեր տեսակի գյուղմթերք արտադրողների, նույնիսկ անգամ քինոա կամ հայերեն ասած սագախոտի մշակմամբ զբաղվող անհատների: 

Նշենք, որ փառատոնի կայացմանն աջակցում են «Կանաչ արահետ» ՀԿ-ն, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը: Ավելի քան 100 ֆերմերային խմբեր, գյուղատնտեսության ոլորտի ձեռներեցներ և կանանց խմբեր Հայաստանի բոլոր մարզերից, Վրաստանից և Իրանի Իսլամական Հանրապետությունից մասնակցելու են այս տարվա բերքի փառատոնին: 

Փառատոնը յուրօրինակ հարթակ է, որտեղ ֆերմերները, արտադրողներն ու գնորդները, վերամշակողները, տարբեր կազմակերպություններ և հնարավոր ներդրողներ կարող են հանդիպել, փոխանակել փորձը, գտնել նոր շուկաներ և նոր համագործակցության եզրեր: Երևանի բնակիչները, ինչպես նաև հյուրերը, հրաշալի հնարավորություն կունենան գտնել գյուղատնտեսական արտադրանքի լայն տեսականի: Այս ամենամյա փառատոնի միջոցով «Կանաչ արահետը» նպատակ ունի իրականացնել դրական փոփոխություններ և նպաստել կայուն գյուղատնտեսության, ինչպես նաև գյուղական համայնքների զարգացմանը: Հայաստանի բոլոր մարզերից ֆերմերները կբերեն սեփական արտադրության ձիթապտուղ, հյութեր, գինի, պանրի տեսականի, չիր, մեղր, հապալաս, խոտաբույսեր, էկոլոգիապես մաքուր օճառներ և գյուղական արտադրանքի այլ տեսականի:

Այս տարի փառատոնի մթնոլորտն ավելի ջերմացրեցին հաղորդավարներ Լուսինե Բադալյանն ու Վրույր Թադևոսյանը, Գուսան Հայկազունն իր խմբով, պարուհիներ և երգչուհիներ, ովքեր ոչինչ չխնայեցին մարդկանց ուրախություն պարգևելու համար:

Նշենք, որ մեր /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ այցելության ընթացքում Անգիլական այգում էր նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, ով շրջեց տաղավարներով, հաճույքով օգտվեց մասնակիցների հյուրասիրությունից և կատարեց գնումներ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում