«Երևանյան առնետ». 6 օր է առնետի «դին» չի հեռացվում (ֆոտո)
Facebook-յան տարբեր օգտատերեր շարունակում են ահազանգել Երևան մայրաքաղաքում աղբահանության խնդրի մասին:
Այս անգամ ահազանգողը ոչ այլ ոք է քան Մարինա Բրուտյանը՝ մոսկվայաբնակ լրագրող, ով այժմ Երևանում է: Վերջինս բնակվում է Մամիկոնյանց 34 Ա հասցեով: Մի քանի օր անց, երբ տիկին Բրուտյանը նկատեց, որ բակում սատկած առնետի դին այդպես էլ չի հեռացվում, որոշեց նկարել նրան և տեղադրել իր ֆեյսբուքյան էջում:
Այսօր արդեն 6-րդ օրն է, իսկ առնետի դին դեռ տեղում է:
Լուսանկարները Մարինա Բրուտյանի Facebook-յան էջից: