Բնության հատուկ պահպանվող նոր տարածք՝ Բյուրականում
Մի քանի տարի առաջ ՀՀ ԳԱԱ-ն դիմել էր Հայաստանի Հանրապետության վարչապետին ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի այգին դենդրոպարկ հռչակելու առաջարկով։ Վարչապետից համապատասխան հանձնարարական էր ուղղվել ՀՀ բնապահպանության նախարարությանը։
Հանձնարարականի կատարման նպատակով գերատեսչությունում ստեղծել էր աշխատանքային խումբ։ Սակայն մի շարք պատճառներով այն ժամանակ խնդիրը լուծում չէր ստացել։ Տեղեկանալով այս մասին՝ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանձնարարել է ստեղծել նոր աշխատանքային խումբ՝ հարցին ընթացք տալու համար։ Աշխատանքային խումբն արդեն հանդիպել է Բյուրականի աստղադիտարանի տնօրինության հետ, որի ժամանակ նախնական քննարկվել են շուրջ 38 հա տարածքի վրա բնության հատուկ պահպանվող տարածքի ստեղծման հետ կապված հարցերը։
Կողմերն առաջիկայում մտադիր են ստորագրել համագործակցության հուշագիր և ձեռնամուխ լինել բնության հատուկ պահպանվող տարածքի հիմնադրմանը։