Ինչի հետևանքով է Սևանա լիճը «ծաղկել» (ֆոտո)

«Տեսեք՝ ինչպես է ծաղկել Սևանա լիճը»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «S.O.S. Սևան» նախաձեռնության, ՀՀ Գեղարքունիքի մարզից «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի անդամ Սաթիկ Բադեյանը: 

Նշենք, որ Սևանա լճից հավելյալ ջրառի մասին օրենքի ընդունումից հետո լճից բաց է թողնվել 242.291 միլիոն խմ ջուր (օգոստոս ամսվա վերջի դրությամբ): Ըստ տարբեր փորձագետների կարծիքի, Սևանա լճի մակարդակն արդեն իջել է շուրջ 25 սմ-ով: 

Երբ Կառավարությունը որոշում էր կայացնում Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու մասին, վարչապետ Կարեն Կարապետյանը հանրությանը հավատացնում էր, որ սա բացասական ազդեցություն չի ունենա:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում