Սևանա լճի մակարդակն արդեն իջել է շուրջ 25 սմ-ով

Սևանա լճից հավելյալ ջրառի մասին օրենքի ընդունումից հետո լճից բաց է թողնվել 242.291 միլիոն խմ ջուր (օգոստոս ամսվա վերջի դրությամբ): Ըստ տարբեր փորձագետների կարծիքի, Սևանա լճի մակարդակն արդեն իջել է շուրջ 25 սմ-ով: 

Այս տարվա հունիս ամսին Սևանա լճի մակարդակը հասել էր 1900,91 մ բարձրության, որը հանդիսանում էր ամենաբարձր ցուցանիշը: Հունիս ամսից Սևանա լճի մակարդակն արդեն նվազում է: 

Նշենք նաև, որ սույն թվականի օգոստոս ամսվա սկզբին Սևանա լճի մակարդակն արդեն իջել էր շուրջ 13 սմ-ով: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում