16 հազար դրամ՝ մինչև 2 կգ թափոնի համար. կսահմանվեն տուգանքներ

«Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում մշակվել է «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» http://www.mtad.am/hy/gortoxtragir ՀՀ նոր օրենքը, որի ընդունումը հնարավորություն կընձեռի հանրապետությունում կիրառել թափոնների կառավարման արդյունավետ, համակարգված և միասնական քաղաքականություն: Այս մասին տեղեկացնում ենք ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից՝ հավելելով, որ միաժամանակ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով կսահմանվեն շրջակայքի աղտոտման տուգանքները.

Օրինակ՝ առաջարկվում է հետևյալը. «Շրջակայքի աղտոտումը մինչև 2 կգ համայնքային թափոնով առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնվեցապատիկի չափով՝ 16 հազար դրամ: Նույն գործողությունը, կատարված բնակելի տնից կամ այլ շենքից կամ շինությունից ` քսանապատիկի չափով՝ 20 հազար դրամ, շրջակայքի աղբոտումը 1 խոր. մ և ավել համայնքային թափոնով առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի ֆիզիկական անձանց դեպքում` վաթսունապատիկի, իսկ իրավաբանական անձանց դեպքում` երկուհարյուրապատիկի չափով: Շրջակայքի աղբոտումը խոշոր եզրաչափ ունեցող համայնքային թափոններով /ներառյալ փոխադրամիջոցներով, էլեկտրական և ինժեներական սարքավորումներով, շինարարական կամ այլ նման սարքավորումներով/ առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի ֆիզիկական անձանց դեպքում` հարյուրապատիկի, իսկ իրավաբանական անձանց դեպքում` երեքհարյուրապատիկի չափով» և այլն.

Օրենքի անցումային դրույթներով նախատեսվում է իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ կազմող, այնուհետև այդ գործերը քննող լիազորված աշխատակիցներ ունենալ, ինչպես նախարարության, ոստիկանության, այնպես էլ Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից լիազորված: Առանձին նախատեսված են վարչական քննություն չպահանջող դեպքերի ընթացակարգը: Առանձին սահմանված են վարչական տուժը կրելուց հետո պատճառած վնասի հատուցման հետևանքները աղբոտած տարածքի մաքրելու պարտավորությունը, ի կատար չածելու դեպքում ընթացակարգը: Օրենսդրական փաթեթը առաջիկայում կներկայացվի կառավարություն, որից հետո, ըստ ընթացակարգի, կուղարկվի Ազգային Ժողով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում