Երևանի փողոցներում պիթոն և գյուրզա են հայտնաբերել

Հուլիսի 25-ի երեկոյան պիթոն տեսակի օձ է հայտնաբերվել Երևանի Մարգարյանի փողոցի շենքերից մեկի բակում։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

Հուլիսի 25-ին, ժամը 19:07-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 13 շենքի բակում բռնել են օձ, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար ահրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները պիթոն տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք:

Պիթոնները թունավոր և ագրեսիվ չեն, տարածված են Արևելյան կիսագնդում` Աֆրիկայում` Սահարայից դեպի հարավ, Ասիայում, Ավստրալիայում։

Նույն օրը՝ հուլիսի 25-ին, ժամը 12:12-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քուչակի փողոցի թիվ 24 տան մոտակայքում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում