Ստորագրվեց համագործակցության հուշագիր

Հունիսի 12-ին Պրահայում Հայաստանի դեսպանությունում ստորագրվեց համագործակցության հուշագիր՝ Չեխիայի Հանրապետության բնության պահպանության գործակալության և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության միջև տեղեկատվության և փորձի փոխանակման վերաբերյալ։ Հայկական կողմից հուշագիրը ստորագրեց բնապահապանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը, իսկ չեխական կողմից՝ գործակալության տնօրեն Ֆրանտիշեկ Պելցը։ Ստորագրման հանդիսավոր արարողությանը ներկա Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը շնորհավորելով կողմերին, նշեց, որ հուշագիրը նոր հնարավորություններ է տալիս հայ և չեխ բնապահպաններին ավելի սերտ համագործակցության համար։ Նրա ասելով, 2010 թվականից արդեն իսկ համագործակցում են չեխական Կրկոնոշի և Դիլիջանի Ազգային այգիները։

Հուշագրով մեծ տեղ է տրվում տեղեկատվության փոխանակմանը բնության և լանդշաֆտների պահպանության, հաղորդակցության, կրթության և հանրության իրազեկության վերաբերյալ տեղեկատվության կանոնավոր փոխանակման ոլոտում, ինչը ենթադրում է միասնական ձևաչափով կենդանական աշխարհի, բնության և հատուկ տարածքների հավաքագրում, վերլուծում, փորձի փոխանակում, թե՛ կառավարման և թե՛ նեղ մասնագիտական առումով։

Հուշագիրը ենթադրում է նաև էկոտուրիզմի խթանում, իսկ Եվրոպական Միության շրջանակներում Հայաստանը Չեխիայի հետ հանդես կգա համատեղ նախագծերով և կիրականցնեն միասնական ծրագրեր։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում