Զիկատար արգելավայրում նույնպես անտառները ոչնչացվում են (ֆոտո)

ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Այս լուսանկարները կատարվել են Տավուշի մարզի Կողբ համայնքի տարածաշրջանում՝ Զիկատար արգելավայրում: Արգելավայրը ստեղծվել է ՀՀ Կառավարության 2010 թ: N 380 որոշումով: Որոշմամբ արգելավայրի տարածքում արգելվում են`բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումը, անտառահատումները` բացառությամբ սանիտարական և խնամքի հատումների, ընդհանուր օգտագործման ճանապարհներից ու ջրային ուղիներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն ու կանգառը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրանց համար չնախատեսված վայրերում և այլն: Լուսանկարներում պատկերված է ապօրինի անտառհատումներ, բնական միջավայրի պայմանների խախտում, թրթուրավոր տրակտորի օգտագործման դեպքեր անտառ ապօրինի հատումների նպատակով: Տրակտորը կիրառվել է ծառերը արմատախիլ անելու և պառկեցնելու համար: Այդ նպատակով մղանով փորվել է ծառերի արմատները և արմատներով բարձրացվել ու տապալվել ծառը: Ծառերի մի մասը տապալվել են ճոպանով կապելով և տրակտորով ծառը քաշելու միջոցով: Լուսանկարներում երևում են այդ գործողությունների հետքերը: Հատված ծառերի կոճղերի մի մասի վրա կարմրի ներկով անորոշ նշումներ կան առանց կնիքի, իբրև թե ծառերը հատվել են օրինական: Ծառահատումների կորդինատներն են. 41 06՛ 48,35՛՛N և 44 54՛55,47՛՛E , 41 06՛42,41՛՛ N և 44 54՛43,02՛՛E : Տրակտորի կանգառի վայրն է. 41 07՛03,87՛՛N և 44 55՛02,41՛՛E:

Հասկանալի է, որ Բնապահպան նախարարությունը սատկած է, իսկ ՀՀ կառավարությունը զբաղված է թալանով և որևէ անգամ ապօրինի ծառահատման դեպքեր չեն բացահայտվել, որովհետև արդարադատությունն էլ զբաղված է թալանողների միջև թալանի ,,արդար,, բաշխման սուրբ գործով. Այս հաղորդումը ուղղված է սերունդներին, որոնց բաժինը թալանվում է: թող չասեն, թե հասարակությունն էլ անտարբեր էր ու մեռած...

Հրաչիկ Միրզոյանի ֆեյսբուքյան էջից:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում