Բաթումում ուժեղ քամին ծառեր է տապալել և տանիքներ վնասել
Լուսանկարը՝ Sputnik գործակալության արխիվից
Բաթումում գիշերն ուժեղ քամին ծառեր է տապալել և վնասել տանիքները, հայտնում է Грузия Online-ը:
Հաղորդվում է, որ Ֆրիդոն Խալվաշիի փողոցում ավտոմեքենայի վրա ծառ է ընկել, վնասվել են նույն փողոցի վրա գտնվող մի քանի տների տանիքներ:
Միաժամանակ, Բաթումի քաղաքապետարանի կանաչապատման և լանդշաֆտային ծառայության տեղեկատվության համաձայն, ուժեղ քամին ծառ է տապալել նաև Ադլիա թաղամասում, ինչը վնասել է գազի խողովակը:
Ծառեր են ընկել նաև այլ փողոցներում, ինչի առնչությամբ հատուկ աշխատանքներ են տարվում:
Օդերևութաբանների կանխատեսման համաձայն՝ Բաթումում օրվա ընթացքում քամի կլինի՝ վայրկյանում 10-15 մետր արագությամբ, իսկ տեղ-տեղ այն կարող է ուժգնանալ մինչև վայրկյանում 20-25 մետր:
