«Գոշի լիճը էլ չկա»
Օգտատեր Աշոտ Առուշանյանի Facebook-յան գրառումը.
«Գոշի լիճը էլ չկա։ Բիզնեսը էլի հաղթեց բնությանը։ Շուտով քոթեջներ, հյուրանոց և այլն…
Ովքեր եղել են Գոշում, կփաստեն, որ միակ տեղերից էր, որ կարելի էր անդորր վայելել, կտրվել քաղաքից ու բնության մի մաս դառնալ։
Տրակտորները սկսել են աշխատել ու որոշ ժամանակ հետո կդառնա Պարզ լճի պես տեղ։ Փոքր հեռավորության վրա կարիք չկար նմանատիպ 2 հանգստյան գոտու, մեկը լիովին բավարար էր։ Կարելի էր Գոշը թողնել որպես վայրի մի լիճ, որը իր սիրահարներն ունի ու վստահաբար կասեմ, տուրիստներին ավելի էր դուր գալիս»։