Իռլանդիայում փոթորիկը տապալել է «Գահերի խաղ» սերիալից հայտնի 200-ամյա ծառը (լուսանկարներ)
Հյուսիսային Իռլանդիայում «Դորիս» փոթորիկը վնասել է տեղի ամենատեսարժան վայրերից մեկը՝ հանրահայտ Դարք Հեջզ ծառուղին, որտեղ նկարահանվել են «Գահերի խաղ» (Game of Thrones) սերիալի որոշ դրվագներ:
Ինչպես հայտնում է Sky News-ը, փոթորիկը վնասել է ծառերն ու տապալել սերիալում նկարահանված 200-ամյա ծառը:
Նշենք, որ «Գահերի խաղ»-ն ամերիկյան ֆենթեզի ժանրի դրամատիկ հեռուստասերիալ է, որը ստեղծվել է գրող Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտինի «Սառույցի ու կրակի երգ» վիպաշարի հիման վրա։ Հեռուստասերիալը նկարահանվել է HBO հեռուստաալիքի պատվերով։ Նկարահանումները տեղի են ունեցել Հյուսիսային Իռլանդիայում, Խորվաթիայում, Իսլանդիայում, Մարոկկոյում, Իսպանիայում, Մալթայում, Շոտլանդիայում և ԱՄՆ-ում։