Չինաստանում կկառուցվեն օդի որակը բարելավող «ուղղահայաց անտառներ» (լուսանկարներ)
Չինաստանի Նանկին քաղաքում կառուցվելու են Ասիայում իրենց տեսակի մեջ բացառիկ բնակելի շենքեր, որոնք առաջին հայացքից ուղղահայաց անտառներ են հիշեցնելու:
boredpanda.com կայքը, հայտնում է տարատեսակ ծառերով ու բույսերով պատված շենքերը, գեղագիտական հաճույք պատճառելուց զատ, կկատարեն նաև բնապահպանական լուրջ գործառույթ: Դրանք յուրաքանչյուր օր օդը կհարստացնեն թթվածնով:
Հայտնի է, որ Nanjing Towers անվանումը ստացած շենքերի կառուցումը կավարտվի 2018թ.: Դրանցից մեկը կունենա 200մ, իսկ մյուսը՝ 108մ բարձրություն:
Շենքերի նախագծով զբաղվել է իտալացի ճարտարապետ Ստեֆանո Բոերին, ում խոսքով՝ կառույցների վրա կլինի մոտ 4.000 ծառ ու բույս:
Աղբյուրը նշում է, որ հորիզոնական անտառներում բնակարաններից զատ կլինեն նաև գրասենյակային հատվածներ, թանգարան, ժամանցային ակումբ, լողավազան, ինչպես նաև հյուրանոց:
Հայտնի է, որ նմանատիպ շենքեր են կառուցվել նաև Միլանում և Լոզանում: