Ջրամատակարարման ընդհատումները նպաստում են ջրի որակի վատթարացմանը
Հայաստանի բնակավայրերում կենտրոնացված ջրամատակարարում իրականացում են 5 մասնագիտացված կազմակերպություն՝ «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունները, որոնք սպասարկում են 45 քաղաք և 375 գյուղական համայնք:
Նոր Հաճն, Քաջարան, Դաստակերտ և Շամլուղ քաղաքների և 579 գյուղական համայնքների ջրամատակարարումն իրականացվում է ՏԻՄ-երի կողմից: Սակայն վերջիններիս կողմից սպասարկվող ջրամատակարարման վիճակն անբարենպաստ է գյուղական համայնքներում, ուր մասնագիտական ներուժի և ֆինանսական միջոցների բացակայության պայմաններում չի ապահովվում որակյալ ծառայություն:
Այսօր Վեդի, Արարատ, Ճամբարակ և Գյումրի քաղաքների բնակչության 50%-ն ունի 2-6 ժամյա ջրամատակարարում, իսկ Բերդ քաղաքում 2-4 ժամյա ջրամատակարարումն իրականացվում է 2 օրը մեկ:
Համակարգում դեռրս խնդիր է ջրի մեծածավալ կորուստները:
Խմելու ջրի ոչ բոլոր աղբյուրներն ունեն ազգային և միջազգային նորմերին համապատասխանող սանիտարական գոտիներ: Խմելու ջրի աղբյուր հանդիսացող ջրերի որակի ապահովման նպատակով ջրամատակարարման աղբյուների սան.պահպանման խիստ ռեժիմի գոտին հաժախ չի ապահովվում:
Համայնքների կողմից սպասարկվող ջրամատակարարման համագարգերում ջրի որակի շեղումներ հաճախ են արձանագրվում, ինչը կապված է ինչպես ջրի վարակազերծման բացակայության, այնպես էլ ջրամատակարարման համակարգերի քայքայվածության,տեխնիկական և մասնագիտական ներուժի բացակայության հետ: Մի շարք գյուղական համայնքներ դեռևս չունեն կենտրոնացված ջրամատակարարում կամ ջրամատակարարումն իրականացվում է մի քանի օրը մեկ անգամ հաճախականությամբ: Ջրամատակարարման ընդհատումների արդյունքում ցանցում առաջացած բացասական ճնշումը նպաստում է ջրի որակի վատթարացմանը:
